«Ռեալը» մերժել է «Ինտերի» առաջարկը

«Ռեալը» հրաժարվել է «Ինտերին» վաճառել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը:

As.com-ը գրում է, որ միլանցիները 25-ամյա ֆուտբոլիստի համար 42 միլիոն եվրո են առաջարկել, սակայն մադրիդցիները մերժմամբ են պատասխանել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Արքայական ակումբը» պատրաստ է կոլումբիացուց բաժանվել նվազագույնը 75 միլիոն եվրոյի դիմաց:

Խամեսն անձնական համաձայնագրի հարցում պայմանավորվածություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Անգլիական թիմը մյուս մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, իսկ Ա Սերիայի ավարտված խաղարկությունում «Ինտերը» զբաղեցրել է 7-րդ տեղը և չի մասնակցի եվրագավաթներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում