USD
EUR
RUB

Ռուբեն Հայրապետյան․ Վերջապես այն հավաքականն ենք կառուցել, որի մասին երազում էինք

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ խոսեց «Փյունիկն» Արթուր Սողոմոնյանին վաճառելու, Դավիթ Յուրչենկոյին Հայաստանի հավաքական հրավիրելու և այլ հարցերի մասին։

-Ինչպե՞ս ստացվեց, որ «Փյունիկը» վաճառեցիք Արթուր Սողոմոնյանին։

-Ոչ թե վաճառել եմ, այլ անվճար տվել։ Այդ ո՞վ պետք է «Փյունիկի» համար փող տար, որ մի հատ էլ վաճառեի։ Իրավիճակն այնպիսին էր դարձել, որ պետք ՀՖՖ-ից հեռանայի կամ «Փյունիկը» վաճառեի․ որոշեցի ՀՖՖ-ում մնալ։ 100 տոկոս բաժնետոմսերը 0 դրամով մեր ընտանիքը հանձնել է Սողոմոնյանին։ Նա այն նվիրյալն է, ով կարող է պահել ակումբը։ Նրան ենք փոխանցել «Փյունիկի» մանկապատանեկան դպրոցը։ «Փյունիկին» պատկանող գույքը շարունակելու է մեր ընտանիքի տիրապետության տակ մնալ, սակայն օգտագործման ենք հանձնելու նոր սեփականատերերին։

-«Փյունիկի» նոր սեփականատերը նշել էր, որ իր խնդիրն առաջիկա երկու տարում եվրագավաթի խմբային փուլի ուղեգիր նվաճելն է։ Այդ նպատակը իրագործելի՞ է։

-Իհարկե։ Մեր անձնական խոսակցության ընթացքում արդեն ասել է այդ նպատակների մասին։ Ամեն ինչ կախված է ակումբի բյուջեից, բարձրակարգ լեգիոներներ հրավիրելուց։

-Արթուր Սողոմոնյանը նաև հայտարարել էր «Փյունիկն» անվանափոխելու մտադրության մասին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ մտքին։

-Սեփականատերը նա է, իր որոշելիքն է։ Որքան գիտեմ՝ հանրային քննարկման է դնելու։ Ես էլ հակված չեմ ակումբը «Փյունիկ» անվանելուն։ Կարելի է հայկական լավ անուն դնել։

-«Փյունիկի» շուրջ շշուկներ են պտտվում, որ կարող են ակումբին միանալ այնպիսի մարդիկ, որոնց դուք հեռացրել եք հայկական ֆուտբոլից, օրինակ՝ Արարատ Ճաղարյանին։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

-Քանի ես ֆուտբոլում կան, Ճաղարյանին ոչ միայն «Փյունիկի», այլ նույնիսկ «Փյունիկի» դարպասաների մոտ չեմ թողնի մոտենա։ Եվ դա բոլոր ակումբներին է վերաբերվում։ Հանուն ֆուտբոլի։

-«Լոռի» նորաստեղծ ակումբը մասնակցելո՞ւ է Հայաստանի Բարձրագույն խմբին։

-«Լոռին» դիմել և դարձել է ՀՖՖ-ի անդամ։ Մյուս մրցաշրջանում այդ ակումբը մասնակցելու է Առաջին խմբի առաջնությանը, իսկ համապատասխան տեղ գրավելու դեպքում կնվաճի Բարձրագույն խմբի ուղեգիր։

-Հավաքականի վերջին հաջողությունները պատասխանատվության մեծացման տեսանկյունից թիմում լարվածություն առաջացրե՞լ են։

-Չեմ կարծում։ Ընդհակառակը, հաղթանակը միշտ ոգևորություն է առաջացնում։ Չեռնոգորիայի հետ առաջիկա խաղը մեր հնարավորությունն է։ Հաղթելու դեպքում Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն կստանանք։

-Ընկերական խաղ անցկացնելու համար ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու վրա։

-Դա հավաքականի մարզիչն է որոշել։ Հավանաբար, նրա տակտիկական ծրագրերի համար է։ Ես չեմ հարցրել։

-Դավիթ Յուրչենկոյին հրավեր էիք ուղարկել։ Պաշտոնական պատասխան ստացե՞լ եք։

-Ինձանից լավ գիտեք նրա պատասխանը, կարդացել եք հարցազրույցը։ Վերջին 10 օրվա ընթացքում երևի 20 անգամ ֆեդերացիայի աշխատողները զրուցել են նրա հետ, բայց միևնույն է՝ ասում է, որ նրա հետ ոչ մեկ չի զրուցել։ Հիմա էլ եմ հայտարարում, որ գրկաբաց սպասում ենք Յուրչենկոյին։ Նույնը նաև «Ռոստովի» ֆուտբոլիստը (Խորեն Բայրամյանը-խմբ․)։ Մարզիչն էլ անձամբ գնաց։ Էլ ինչ անենք․․․

-Յուրչենկոն հավաքական գալու համար որպես խանգարող հանգամանք էր նշել Ռուսաստանի առաջնությունում լեգիոներ դառնալը, սակայն ինչպես հայտնի է, ԵՏՄ-ն օրենք է ընդունել այդ միության մեջ մտնող երկրների համար լեգիոների կարգավիճակի վերացման շուրջ։

-Եթե Յուրչենկոն ուզում է Հայաստանի հավաքականում խաղալ, կանի դա։ Մի մոռացեք Ռոման Բերեզովսկուն, ով երբեք լեգիոներ դառնալուց չի վախեցել։ Այսինքն՝ նա ու Ռուսաստանում հանդես եկող մեր հավաքականի մյուս անդամները սրտով ու հոգով մեր ընտրանու հետ են։ Յուրչենկոն լավ գիտի, որ լեգիոներ չի համարվելու։

-Յուրչենկոն հավաքական գալու համար գումար պահանջե՞լ է։

-Ոչ

-Ավելի հեռանկարային է Արսեն Բեգլարյանին հնարավորություն տա՞լը, թե՞ Դավիթ Յուրչենկոյին հրավիրելը։

-Արսենին ու Յուրչենոյին չի կարելի որակների առումով համեմտել։ Դավիթի մակարդակը շատ բարձր է։ Հետագայում Արսենը կարող է ավելի լավը դառնալ, բայց այս պահին Հայաստանի հավաքականին Յուրչենկոն է պետք։ Եթե նա հիմա չեկավ հավաքական, ուրեմն հետագայում այլևս հարկավոր չի լինի։ Նա մեզ պետք է Չեռնոգորիայի հետ վճռորոշ խաղում։ Հետո նաև Դանիայի ու Լեհաստանի հետ մրցավեճերում։ Եթե նա չեկավ, հետո ոչ մեկ չի կարող ինձ համոզել, որ նա արժանի է։ Հիմա մենք 17 տարեկան դարպասապահ ունենք, ով ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, ելույթ է ունենում Ռուսաստանում։ Ժամանակ է պետք։ Դարպասապահի խնդիրը կկարողանանք հետագայում լուծել, իսկ Յուրչենկոն հիմա է պետք։

-Թբիլիսիում արդեն կայացել է Եվրոպայի սուպերգավաթ, Ուկրաինայում կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, Էստոնիայում՝ Սուպերգավաթը։ Հայաստանում նման խոշոր մրցաշար սպասվո՞ւմ է։

- Այո, մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը։ Ավելի խոշոր հանդիպում անցկացնելու համար համապատասխան մարզադաշտ չունենք։

- Իսկ «Հրազադա՞նը»։

-«Հրազդանը» վերակառուցելու համար մասնագետների էինք հրավիրել։ Պարզվեց՝ այնքան մեծ գումար է անհրաժեշտ, որ ավելի լավ է նոր մարզադաշտ կառուցել։ «Հրազդանում» միայն Հայաստանի առաջնության խաղ կարող ենք անցկացնել։ Միջազգայինները արգելված են։

-Վերջին շրջանում Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հեռակա վիճաբանության մեջ էիք․․․

- Չեմ ճանաչում նման մարդու։

-Հայաստանի ևս մեկ մրցաշրջան ավարտին մոտեցավ։ Դրական բաներ նկատո՞ւմ եք։

-Որևէ փոփոխություն չեմ նկատում։ Ընդհակառակը, բացասական շարժ կա։ Կարծում եմ՝ հաջորդ առաջնությունից փոփոխություններ կլինեն ու առաջնությունը կուժեղանա։ 2018-19թթ․ մրցաշրջանից առաջնությունը երկու թիմով կավելանա։ Այդ ժամանակ առաջխաղացում կլինի։

-Հենրիխ Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող։ Տեղյա՞կ եք՝ ծրագրվո՞ւմ է այդ գավաթը Հայաստան բերել։

-Բոլորիս շնորհավորում եմ Հենրիխի հաղթանակի համար, նա մեր հպարտությունն է։ Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կամ ՈւԵՖԱ-ն թույլ կտան այդ գավաթը Հայաստան բերել։ Հուսով եմ՝ այս հաջողությունից հետո Մխիթարյանին գոնե կընդգրկեն տարվա լավագույն մարզիկների տասնյակում։

-Հայաստանի առաջնությունում երկրպագոների թիվն ավելացնելու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվում։ Հնարավո՞ր է դրա կազմակերպումը հանձնել այլ ընկերության։

-Աշխատանքներ կատարվում են, սակայն առաջնությունն այնքան թույլ է, որ դժվար մարդկանց համար հետաքրքիր դառնա։ Նախկինում թիմերն ուժեղ էին, բազմահազար երկրպագուներ էին ներկա լինում։ Երբ ակումբներն ուժեղանան, երկրպագուների համար հետաքրքիր դառնան, այդ ժամանակ մարզադաշտ կգան։ Նաև փորձել ենք կոմերցիոն կազմակերպությունների վաճառել առաջնության անցկացման իրավունքը․ վերջին անգամ՝ երկու ամիս առաջ, սակայն ցանկացողներ առայժմ չկան։

-Մոտ մեկ ամիս առաջ Յուրա Մովսիսյանը նշել էր, որ կարոտում է Հայաստանի հավաքականը։ Չե՞ք մտափոխվել նրան հավաքական հրավիրելու հարցում։

-Եթե կարոտում էր, թող չփախներ հավաքականից, չհրաժարվեր ելույթ ունենալ, հանդիպումից մեկ ժամ առաջ չգար ասեր՝ ոտքս ցավում է։ 3 տարի նա ֆուտբոլ է խաղացել։ Եթե մեկին կարոտում են, գնում նրան գրկախառնվում են։

-Գևորգ Կասպարովին կտեսնե՞նք հավաքականում։

-Ոչ։

-Ինչո՞ւ։

-Որովհետև մարզիչն է այդպես որոշել։

-Դուք համակարծի՞ք եք նրա հետ։

-Միշտ համակարծիք եմ մարզիչ որոշման հետ այնպես, ինչպես նա իմ որոշումների հետ, ընտանիքի նման։ Մեր հավաքականում վերջապես լավ աշխատակազմ է հավաքվել, այն հավաքականն ենք կառուցել, որի մասին երազում էինք։ Մի հրավիրեք այնպիսի մարդկանց, ովքեր մոլախոտի նման կգան ու ամեն ինչ կքայքայեն։ Հիմա գնացեք տեսեք՝ աշխատակազմից սկսած հավաքականի ֆուտբոլիստներով շարունակած բոլորն իրար «լպստելով» ման են գալիս։

- Կանանց և մանկապատանեկան ֆուտբոլի շուրջ ի՞նչ աշխատանքներ են կատարվում։

-Շատ են, բայց այդ մասին միայն ես եմ իմանում։ Ավելի լավ է խոսենք Գյումրու ակադեմիայի մասին, որտեղ նույնիսկ խոտ չի աճում, աղետալի վիճակի են հասցրել և դեռ ասում են, որ այդպես են ստացել։

-Տեղեկություն կա, որ Հայաստանում «Արցախ» անվամբ ակումբ է ստեղծվել։ Ճի՞շտ է։

-Այո, սեփականատերերը արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն են, բանակցել ենք նրանց։ Ելույթները կսկսեն Առաջին խմբում։ Ցավոք սրտի, կոչվելու է «Երևանի Արցախ», բայց դա էլ մի բան է։

 

Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
Հաստատում. Շքեսպիրը պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղեր. Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին Գվարդիոլա. «Նապոլին» իմ թիմերի դեմ հանդես եկած լավագույն մրցակիցներից մեկն է Զիդան. Դժգոհ եմ արդյունքից NBA-ն մեկնակեց. Չեմպիոնը 1 վայրկյանով ուշացրեց հաղթական նետումը (տեսանյութ) «Լիվերպուլը» ջախջախեց «Մարիբորին», «Սպարտակը»` «Սևիլյային» (տեսանյութ) ՉԼ․ «Բեշիկթաշը» հաղթեց «Մոնակոյին», «Լեյպցիգը»՝ «Պորտուին» (տեսանյութ) Միևնույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Շախտյորը»` «Ֆեյենորդին» (տեսանյութ) ՉԼ․ «Ռեալն» ու «Տոտենհեմը» հաղթողին չորոշեցին, «Բորուսսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթի» – «Նապոլի» հանդիպման մեկնարկային կազմերը Հայտնի են «Ռեալ» – «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը Մոուրինյու. Իմ սաներին բացատրեցի՝ «Բենֆիկան» զգալիորեն ուժեղ է ԲԿՄԱ-ից ու «Բազելից» Ամենամեծ եկամուտ ունեցող եվրոպացի «աստղերը». Ռոնալդուն երկրորդ տեղում է ԱԱ-2018. Կայացել է անցումային խաղերի վիճակահանությունը Հայաստանն ութ մեդալ է նվաճել երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությունում Ա Սերիայի առաջին պաշտոնանկությունը Ֆեդերերը 9 տարի անց հայտնել է «Ուիմբլդոն-2008»-ում Նադալին պարտվելու պատճառը Սարրի. «Մանչեսթեր Սիթիի» Եվրոպայի լավագույն թիմն է «The Times». «Տոտենհեմը» Քեյնի տրանսֆերի գին է սահմանել Որքա՞ն գումար կստանա Նեյմարը, եթե նվաճի «Ոսկե գնդակը» Մահրեզը փրկել է «Լեսթերին» (տեսանյութ) Լա լիգա. Տուրի վերջին խաղում 7 գոլ է գրանցվել (տեսանյութ) Տոտտի. Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարն ֆուտբոլային այլմոլորակայիններ են Զիդան. Քեյնը կատարյալ հարձակվող է Գվարդիոլա. Աշխարհում միայն մեկ ֆուտբոլիստ է Դե Բրյունեից լավ խաղում Ջախջախիչ պարտություն Թուրքիայից Մորատան սպասվածից շուտ է ապաքինվել Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է նշել ֆրանսիական լիգայում (լուսանկար) 6,5 ամիս անց Գևորգ Ղազարյանը վերադարձավ մարզումներին (տեսանյութ) Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում Մոնտելա. Ավելի լավ էր այդ ամենը չտեսնեի Ռոնալդինյոն` «Բարսելոնայից» հեռանալու պատճառի մասին ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի նահանջը Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Մեսսին երրորդ անգամ հայր կդառնա (լուսանկար) ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեոյի» կամային հաղթանակը «Վալենսիան» հաղթեց «Բետիսին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ) Իկարդիի հեթ-տրիկի շնորհիվ «Ինտերը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ) «Ինտեր» – «Միլան». Թիմերի մեկնարկային կազմերը «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)
website by Sargssyan