«Ռոլան Գարրոս»․ Նադալը, Ջոկովիչը և Դիմիտրովը շարունակում են պայքարը

Ֆրանսիայի Բաց առաջնությունում մեկնարկել են երկրորդ շրջանի հանդիպումները։ 

Մրցաշարի գլխավոր ֆավորիտ Ռաֆայել Նադալն այս փուլում 6:1, 6:4, 6:3 հաշվով առավելության հասավ հոլանդացի Ռոբին Հասի նկատմամբ։ 1 ժամ, 49 րոպե տևած հանդիպման ընթացքում «գրունտի արքան» 1 կրկնակի սխալ թույլ տվեց, իրացրեց 10 հնարավոր բրեյք-փոյնթից 5-ը, իսկ Հասի ակտիվում գրանցվեց 6 էյս, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ։ Չորրորդ շրջանի ուղեգրի համար Նադալը խաղալու է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ։

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, ով աստիճանաբար վերականգնում է մարզավիճակը, 6:1, 6:4, 6:3 հաշվով հաղթեց պորտուգալացի Ժոաու Սոուզային։ Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 6 բրեյք-փոյնթ, իսկ Սոուզայի ակտիվում՝ 2 էյս, 1 բրեյք, 2 սխալ՝ սեփական մատուցման ամանակ։ Երրորդ շրջանում սերբ թենիսիստը մրցելու է շվեյցարացի Դիեգո Շվարցմանի հետ։

Պայքարը շարունակում է նաև բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, ով 6։3, 6։4, 7։5 հաշվով հաղթել է իսպանացի Թոմի Ռոբրեդոյին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում