Պաշտոնական. «Արսենալը» նոր պայմանագիր է կնքել Վենգերի հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մնում է իր պաշտոնում:

Ֆրանսիացի մասնագետն ու լոնդոնյան ակումբը նոր` 2 տարվա պայմանագիր են կնքել.- տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը: 67-ամյա մասնագետը լոնդոնյան թիմը գլխավորում է 1996 թվականից:

Վենգերի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանն առաջինն էր, որի արդյունքում «զինագործները» չնվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում