Զավեշտալի գոլ բաց թողած դարպասապահն ընդմիջմանը հեռացել է մարզադաշտից (տեսանյութ)

Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնի 4-րդ տուրում «Ֆիգերենեսեի» դարպասապահ Ֆաբիուն «Բայիի» հետ մրցավեճում (0:2) դաշտի կենտրոնից զավեշտալի գոլ է բաց թողել, իսկ ընդմիջման ժամանակ տաքսիով հեռացել է մարզադաշտից: «Globo Esporte»-ն հայտնում է, որ հետո 38-ամյա ֆուտբոլիստը ներողություն է խնդրել իր արարքի համար:

«Դա կապված էր իմ մոր առողջական խնդիրների հետ: Հանդիպման օրը նա իրեն վատ էր զգում: Իհարկե, պետք է մարզչին ասեի, որ հարկավոր է ինձ խաղադաշտ դուրս չբերել, սակայն ցանկանում էի մասնակցել խաղին: Այդպես էլ չկարողացա կենտրոնանալ հանդիպման վրա:

Մարզիչները ոչինչ չգիտեին ստեղծված իրավիճակի մասին: Ներողություն եմ խնդրում մարզիչներից, ֆուտբոլիստներից ու երկրպագուներից»,- ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում