CAS-ը մերժել է «Ատլետիկոյին». նոր տրանսֆերներ չեն լինելու

Մարզական արբիտրաժայաին դատարանը (CAS) մերժել է «Ատլետիկոյի» դիմումը,- տեղեկացնում է Marca.com-ը:

Այսպիսով, մադրիդյան ակումբն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի կարողանա նոր ֆուտբոլիստների հայտավորել: «Ատլետիկոն» ավելի վաղ պատժվել էր անչափահաս ֆուտբոլիստների տեղափոխությունների ժամանակ թույլ տրված խախտումների համար: «Հնդիկներին» արգելվել էր 2017 թվականի ձմեռային ու ամառային տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների հայտավորել:

Մադրիդցիները ձմռանը նորեկներ չունեցան և փորձեցին բողոքարկման շնորհիվ հանել ամառային տրանսֆերային պատուհանի վրա դրված արգելքը, սակայն մերժումը խախտեց նրանց ծրագրերը:  Մասնավորապես, «Ատլետիկոն» արդեն պայմանավորվել էր «Լիոնի» ռմբարկու Ալեքսանդր Լակազետի տրանսֆերի հարցում և սպասում էր դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին նմանատիպ խախտումների համար «Բարսելոնան» երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում չկարողացավ նոր խաղացողների հայտավորել, իսկ «Ռեալը» նույն իրավիճակում հայտվելուց հետո կարողացավ կես տարով դատարանի միջոցով կրճատել պատիժը: Այս ամռանն «Արքայական ակումբն» արդեն իրավունք ունի տրանսֆերներ կատարելու: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում