Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

«Դինամո» ՄՀԿ-ում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Բոլոր քաշային կարգերում հայտնի են չեմպիոնների եւ մրցանակակիրների անունները,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

49 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Էրիկ Թոխյանը: 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Արթուր Բազեյանը: 56 քաշային կարգում առաջին տեղը գրավեց Ժիրայր Սարգսյանը:

60 կգ և 64 կգ քաշային կարգերում ուժեղ գտնվեցին Արման Անտոնյանն ու Բենիկ Նիկողոսյանը: 69 կգ քաշային կարգում հավասարը չուներ Տոնի Գալստյանը:

75 կգ քաշային կարգում հաղթեց Տիգրան Բաղդասարյանը, 81-ում՝ Արթուր Հովակիմյանը, իսկ 91 կգ և գերծանր քաշային կարգերում չեմպոնի կոչումը նվաճեցին Մանուկ Խաչատրյանն ու Արման Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում