«Բարսելոնան» ներկայացրել է Վալվերդեին (լուսանկարներ)

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն այսօր պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ:

«Կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 53-ամյա մասնագետն ակումբի հետ 2 տարվա համաձայնագիր է ստորագրել, որը կարող է ևս մեկով երկարաձգվել:

«Շնորհակալ եմ ակումբի նախագահին, ղեկավարությանը և մարզական տնօրենին: Ինձ համար սա ուշագրավ մարտահրավեր է: Հուսով եմ` մեր աշխատանքը բոլորին դուր կգա: Ցանկանում եմ, որ միասին վստահություն վերադարձնենք «Բարսելոնային» և ակումբն ավելի մեծագույն դարձնենք: Ահռելի պատասխանատվություն եմ զգում: 

Ամռանը երեք ընկերական խաղ ենք անցկացնելու մեծ ակումբների հետ («Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ», «Յուվենտուս»-խմբ.): Դա կօգնի ավելի լավ պատրաստվել Իսպանիայի Սուպերգավաթում «Ռեալի» հետ հանդիպումներին: Ցանկանում ենք հաղթել այդ տիտղոսը: Հուսով ենք` հաջորդ մրցաշրջանում կհաղթենք բոլոր մրցաշարերում»:

Իսպանացի մասնագետը խոսել է նաև Լիոնել Մեսսիի մասին. 

«Բախտս բերել է, որ կարող եմ մարզել Մեսսիին, նման բան կյանքում մեկ անգամ է պատահում: Հենց մտածում եք, որ Լեոն հասել է իր գագաթնակետին, նա հաջորդ օրը զարմացնում է ձեզ: Հուսով եմ` կվայելեմ նրա խաղը և կօգնեմ նրան ավելի լավը դառնալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում