«Բավարիայի» հետքերով. «Յուվենտուսի» մարզադաշտը նույն անվանումը կունենա (լուսանկար)

«Յուվենտուսը» պայմանավորվել է «Allianz» ապահովագրական կազմակերպության հետ մարզադաշտի անվանման վաճառքի հարցում: Հուլիսի մեկից «Յուվենտուս Սթեդիում» մարզադաշտը վերանվանվելու է «Ալյանց Սթեդիում»,- գրում է թուրինցիների պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը նախատեսված է 7 տարով:

Հիշեցնենք, որ «Ալյանցին» է պատկանում նաև «Բավարիայի» մարզադաշտի («Allianz  Arena»), ինչպես նաև ամբողջ աշխարհում այլ կառույցների անվանումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում