NBA. Եզրափակիչը մեկնարկեց ջախջախումով (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մեկնարկել է եզրափակիչը, որում մրցում են Արևմտյան ու Արևելյան կոնֆերենցիանների հաղթողներ «Գոլդեն Սթեյթն» ու «Կլիվլենդը»: «Ուորիորզի» մարզադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է տանտերերի վստահ հաղթանակով` 113:91 հաշվով:

Ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել կալիֆորնիացիների առաջատարներ Կևին Դյուրանտն ու Ստեֆեն Կարին, ովքեր միասին 66 միավոր են վաստակել (38+28): Կարին իր հաշվին նաև 10 արդյունավետ փոխանցում է գրանցել:

«Կավալերսի» կազմում ամենաարդյունավետը Լեբրոն Ջեյմսն է եղել: «Արքան» 28 միավոր է հավաքել ու 15 անդրադարձի տիրել, սակայն գնդակի 8 կորուստ է թույլ տվել: «Կավսի» մյուս առաջատարներից Կայրի Իրվինգը վաստակել է 24 միավոր, իսկ Կևին Լավը 15 միավոր ու 21 անդրադարձ:

Դիմակայության երկրորդ խաղը նույնպես կկայանա Օկլենդում: Այն նախանշված է հունիսի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում