«Բանանցի» ևս երկու ֆուտբոլիստ միացել է Հայաստանի երիտասարդական հավաքականին

«Բանանցի» ֆուտբոլիստներ Գագիկ Մաղաքյանն ու Էմիլ Եղիազարյանը նույնպես միացել են Հայաստանի երիտասարդական հավաքականին, որը պատրաստվում է հունիսի 4-ին ընկերական հանդիպում անցկացնել Մոլդովայի հավաքականի հետ, իսկ հունիսի 13-ին՝ Եվրո-2019-ի ընտրական փուլի հանդիպում Ջիբրալթարի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչ այս երիտասարդական հավաքական էին հրավիրվել «Բանանցի» ֆուտբոլիստներ Հենրի Ավագյանը, Հայկ Սարգսյանը, Աղավարդ Պետրոսյանը, Գևորգ Խուլոյանը, Նարեկ Պետրոսյանը, Ժիրայր Մարգարյանը, Հակոբ Հակոբյանը և Հակոբ Համբարձումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում