Հայկական թիմերի տնային հանդիպումների հանդիսականների թիվը

Չնայած Հայաստանի առաջնությունում ցույց տված ոչ բավարար արդյունքներին, բոլորից շատ հանդիսականներ 2016-17թթ. մրցաշրջանի արդյունքում ներկա են գտնվել «Բանանցի» տնային հանդիպումների ժամանակ:

«Բանանցի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ առաջնության հանդիպումների արձանագրությունների, թիմերի տնային հանդիպումների ժամանակ ներկա հանդիսականների թիվը հետևյալն է՝

1. «Բանանց» – 11200 (միջինը մեկ խաղում` 747 մարդ)

2. «Գանձասար» – 8800 (մեկ խաղում` 587)

3. «Շիրակ» – 8625 (մեկ խաղում` 575)

4. «Ալաշկերտ» – 7250 (մեկ խաղում` 483)

5. «Արարատ» – 6900 (մեկ խաղում` 460)

6. «Փյունիկ» – 5850 (մեկ խաղում` 390)

Առաջնության բոլոր խաղերը միասին վերցրած մարզադաշտերում ներկա են եղել 48 625 հանդիսական: Միջինը մեկ խաղում ֆուտբոլասերների թիվը կազմում է 540 մարդ:

Եվս երկու տնային հանդիպում «Բանանցն» անցկացրել է Հայաստանի Գավաթի խաղարկությունում, որոնց ներկա գտնվել 1600 հանդիսական: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում