Դերենիկ Ոսկանյան. Գլխավոր նպատակն ուժեղագույն բռնցքամարտիկներին որոշելն էր

Բռնցքամարտի մինչեւ 18 տարեկան երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է այդ տարիքային խմբի հանրապետության առաջնության արդյունքները եւ խոսել Եվրոպայի առաջնությանը թիմի նախապատրաստական ծրագրերի մասին:

«Երկրի առաջնությունը նորմալ անցավ։ Գլխավոր նպատակն ուժեղագույն բռնցքամարտիկներին որոշելն էր: Կառանձնացնեի 56, 64 եւ 69 կգ քաշային կարգերի հաղթողներին:

Այժմ կպատրասվենք հոկտեմբերի 15-ից 23-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի առաջնություն այս տարի չի անցկացվելու:

Նախապատրաստական փուլի շրջանակներում Երեւանում (հուլիս) եւ Ծաղկաձորում (օգոստոս) ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք: Սեպտեմբերին, մարզիկներն ուժերը կփորձեն Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում»,- ասել է Դերենիկ Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում