Բասկետբոլը կրկին խաբեց բոլորին

Տասներկու տարի առաջ NBA-ն հասավ հատակին. քիչ տպավորող ու վիճելի աստղային «Սան Անտոնիոն» ու «Դետրոյթը» եզրափակչում տանջում էին միմյանց ու հանդիսականներն: Արդյունքում, հեռուստատեսային վարկանիշները պատմական ցածր ցուցանիշների հասան: Դիմակայությունը 7 խաղ շարունակվեց և ներառեց Թիմ Դանկանի ու Ռոբերտ Օրիի դասական ելույթները, լրացուցիչ ժամանակով լեգենդար հինգերորդ խաղը, «Պիստոնսի» կազմի անավանական խորությունն ու խաղահրապարակում կատարյալ դիրքափոխումները, կարիերայի գագաթնակետին գտնվող Ժինոբիլիին, ով պետք է MVP դառնար:

Բայց հասարակության գիտակցության մեջ այն մնաց որպես 81:74 հաշվով ավարտված, բացարձակապես տհաճ ու գորշ խաղի մարմնացում:

Լիգայի համար դա ևս մեկ ազդանշան էր, որ ամեն ինչ հարկավոր է փոխել: Բանվորագյուղացիական «Դետրոյթն» այլևս եզրափակիչ չհասավ, իսկ NBA-ն սկսեց ավելի ակտիվ պայմաններ ստեղծել ազատ ու հարձակվողական ոճի բասկետբոլի համար:

Լիգան ինքն ընտրեց վեկտորը: Սկսեցին կիրառել պաշտպանողական երեք վայրկյանների կանոնը, որը խանգարում էր դիրաքային պաշտպանությունով խաղալուն. պաշտպանվող բասկետբոլիստն այլևս չէր կարող «ներկի» վրա (օղակի տակի հատվածում) երեք վայրկյանից ավելի անցկացնել: Պաշտպանների համար առաջացավ «հեդչեկինգի» արգելքը. նրանք կորցրեցին մրցակցին ձեռքերով վերահսկելու հնարավորությունը:

Վերջին տարիներին հարձակվողական մոլուցքն աբսուրդի հասցվեց՝ գրեթե չեն արձանագրվում խախտումով կատարված «արգելքները», տեխնիկական խախտումներին սկսել են ուշադրություն չդարձնել (ոչ միայն Լեբրոնի ավելորդ քայլերը, այլև Այզեա Թոմասի սխալ վարումները, Կավայ Լենարդի տեղում դոփելը և այլն): Մրցավարները սկսել են անհիմն խախտումներ հորինել և այս փլեյ-օֆֆի ընթացքում 3-միավորանոց նետումների ժամանակ խախտումներ արձանագրելու ռեկորդ են սահմանել: Սահմանված միտումը էլ ավելի ամրապնդվեց վերլուծության զարգացման ու մարզչական ավելի բարձր մակարդակի շնորհիվ:

Այդպես NBA-ում սկսվեց հարձակման «Ոսկե դարը»:

Խաղի տեմպը կտրուկ բարձրացավ և մոտեցավ 90-ականների սկզբի ցուցանիշներին: Նոր պայմաններում գրեթե անկասելի պիկնրոլային հարձակումը սովորեց կոտրել բոլոր պաշտպանողական սխեմաները և դարձավ անվերջ անցումների, փոխանցումների ու հեռահար նետումների բասկետբոլ:

3-միավորանոց հեղափոխությունն ամբողջ գոտիներով լայնացրեց պաշտպանությունը և բասկետբոլի նոր երկրաչափություն ստեղծեց: Նախկինում սպառնալիքն աճում էր կենտրոնից օղակին մոտենալիս, իսկ այժմ գործի մեջ է մտել տարբեր գոտիներից հարձակման անհատական նետումների ցուցանիշների տոկոսը, նորարար վիճակագրությունը և նետումների լրիվ նոր բալանսը: Անհետացան ոչ միայն «վատ նետումները», այլև հեռահար 2-միավորանոց նետումները` ոչ էֆֆեկտիվ նետումների խորհրդանիշը: Եվ ամենակարևորը՝ լիգան դարձավ ավելի խորը ու տաղանդավոր, ինչպիսին երբեք չէր եղել:

Ութ տարի անց «Սան Անտոնիոն» կրկին մտավ եզրափակիչ, որտեղ ներկայացավ բացարձակապես այլ տեսքով: «Սփըրսը» մարմնավորում էր բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվել էին այդ ժամանակահատվածում: Կոշտ, ֆիզիկապես անդուր թիմից «Սփըրսը» դարձել էր էսթետիկ բասկետբոլի դրոշակակիրը․ առաջնային դեր արագաշարժ, փոքր տղաներին` Պարկերին ու Միլսին, հեռահար նետումների ռեկորդներ, ներդաշնակ հարձակվողական պտույտներ և գնդակի հիացնող շարժում:

2013 թվականին, թվում էր, դա գագաթնակետն է, և այլևս ավելի գեղագիտական բան չի կարող ստեղծվել: Բայց այդ «Սան Անտոնիոն» ընդամենը նախատիպն էր ընդհանուր լիգայի և այս խաղի ամբողջ պատմության ամենագրավիչ թիմի` Ստեֆ Կարիի «Գոլդեն Սթեյթի» համար:

Արդունավետության հետևից ընկնելն այնքան վարակիչ է, որ այս մրցաշրջանը դարձավ ամենաբարձր դիպուկության տոկոս ունեցողը՝ վերջին 20-ից ավելի տարիների ընթացքում: Այն դարձավ չլսված սխրագործությունների վայր:

Ջեյմս Հարդենն ու Ռասել Ուեսթբրուկը գրանցում էին իրենց խելահեղ թրիփլ-դաբլերը: Ցածրահասակ Այզեա Թոմասը բացահայտվեց նոր սուպերաստղի ու MVP-ի թեկնածուի դերում: Եվ իր հասակի մարդու համար օգտակարության ու արդյունավետության ռեկորդներ սահմանեց: Նոր «Գոլդեն Սթեյթը» դեռ ամբողջովին խաղային համակարգի մեջ չհարմարված Կևին Դյուրանտի հետ տեղ զբաղեցրեց պատմականորեն լավագույն հարձակվողական թիմերի շարքում: Նիկոլա Յոկիչն «ազատ բասկետբոլ» ներխուժեց որպես «նոր Սաբոնիս»: Այդպես էլ նետում կատարել չսովորած Ադետոկունբոն ստիպեց իր մեջ «նոր Լեբրոն» տեսնել:

Գրեթե բոլոր թիմերին դիպչեց այդ հարձակվողական կախարդանքը, որն առանձնանում էր ինչ-որ 30+20 ցուցանիշով, 20-ամյա երիտասարդի 70 միավորով (Դևին Բուկեր), անհայտ ինչ-որ հերոսի թրիփլ-դաբլով կամ ուղեղի մեջ չտեղավորվող արդյունավետությամբ:

Ստեֆ Կարիի ցուցանիշները գրեթե չեն տարբերվում նրա առաջին MVP-ի մրցաշրջանից, սակայն ընդհանուր ռմբարկուական հրավառության ֆոնին նրան «չտպավորող ու հետ քայլ կատարող» վերագրեցին:

NBA-ն շարունակեց 15 տարի առաջ ընտրած միտումը և Երկրի վրա չդադարող էսթետիկ դանքերի, փոխանցումների ու 3-միավորանոց ռմբահարումների դրախտ կառուցեց: Ամեն ինչ «թույն» էր, քանի դեռ չսկսվեց փլեյ-օֆֆ-2017-ը, և չառաջացավ ինչ-որ վատ բան կատարվող երևույթի մշուշոտ զգացողություն: «Գոլդեն Սթեյթն» ու «Կլիվլենդն» այնքան անկաշկանդ սկսեցին շարժվել միմյանց ուղղությամբ, որ մնացած ամեն ինչ գրեթե անիմաստ դարձրեցին: «Ուորիորզը» 12 անընդմեջ հաղթանակ տոնեց՝ միջինը 15 միավորի առավելությամբ, իսկ «Կավալերսը» պարտվեց ընդամենը մեկ անգամ: Ինտրիգի պակասի արագ բացատրություն գտան՝ «Սուպերթիմ», «Լեբրոն, Արևելք», մրցաշրջանի սկզբից անխուսափելի հանդիպում, բայց չտեսան ավելի մասշտաբային խնդիրը․․․

Երկու ակնհայտ ֆավորիտների առկայության մեջ ոչ մի նոր բան չկա: Բացառությամբ մի քանի անբնական մրցաշրջանների, չեմպիոնության պայքարը միշտ ընթացել է 3-4 մրցակիցների միջև: NBA-ի պատմության լավագույն ժամանակաշրջանները հենց առանձնացված են նույն մրցակիցների երկարամյա մրցակցությամբ՝ 80-ականներին «Բոսթոնն» ու «Լեյկերսը», 90-ականներին՝ «Չիկագոն» ու մնացածը:

NBA-ի փլեյ-օֆֆի խնդիրն այն չէ, որ «Գոլդեն Սթեյթը» կրկին եզրափակչում մրցում է «Կլիվլենդի» հետ: Խնդիրն այն է, որ հարձակվողական ոճի միակողմանի վեկտորը մեծացրել է «հարուստների» ու «աղքատների» միջև տարբերությունը, ընդգծել է տարբերությունն աստղային հարձակվողական թիմերի ու նրանց միջև, որոնց տաղանդը չի բավարարում։

Լիգայի պատմության ընթացքում պաշտպանությունը ոչ միայն խաղային փիլիսոփայություն էր, բասկետբոլի ինքուրույն մոդել կամ նրա ինչ-որ մաս: Պաշտպանությունը միշտ «պրոլատարիատի սալաքարն» էր, քիչ կարողություններ ունեցող թիմերի անփոխարինելի գործիքը: Գերջանքերի, կոշտության ու խաղի վերլուծության շնորհիվ նրանք հնարավորություն էին ունենում մոտենալ աստղերին, փոքրացնել մաքուր բասկետբոլային ունակությունների տարբերությունը:

Հենց այդպես էին խաղում 80-ականների «Բեդ Բոյզը»: Արմունկով ու ոտքով հարվածներով նրանք տրորեցին լիգայի աստղերին ու տեղ գրավեցին բարձրունքում: Հենց ֆիզիկական ճնշման շնորհիվ անփույթ «Նիքսն» ու «Փեյսերսն» առավելագույնս մոտեցան նույնիսկ Ջորդանի թիմին դուրս շպրտելուն, իսկ Բիալպսի ու Ուոլես եղբայրների մոռացված «Դետրոյթնն» այդ պաշտպանողական արժանիքի լավագույն արտահայտումն է: Նախկին անհաջողակներից ու անհայտներից հրաշքով հավաքված բանդան միմյանց լրացնելու, ներքին «քիմիայի» ու անձնազոհության շնորհիվ կարողացավ շոկի ենթարկել «Շակոբեի» «Լեյկերսին» և ստիպեց մշուշոտ 2000-ականներին իր հետ հաշվի նստել:

Բոլոր այդ թիմերն էսթետիկայի առումով հրեշավոր էին, բարոյականությամբ` տհաճ ու բասկետբոլի վրա ազդեցության տեսանկյունից բացարձակապես վնասակար: Բայց նրանք բասկետբոլային լյումպեն-պրոլետարիատների շահերի ամենավառ արտահայտողներն էին, որոնք միայն նախանձով կարող էին դիտել «Շոութայմին», Կոբեին ու Շաքին և իր տեսակի մեջ միակ «Եթերայնությունը»:

Այս փլեյ-օֆֆում այն բալանսը, որը միշտ ստեղծում էր պաշտպանությունը, չկա։

Կորեց երբեմնի մարտական ու ժամանակին դեմ ընթացող «Մեմֆիսը»: Առանց «գրանդֆայզեր» Թոնի Ալենի «Գրիզլիսը» «Սփըրսի» դեմ անսովոր ուրախ կրակահերթի մտավ: Ռասել Ուեսթբրուքը պարտվեց «Հյուսթոնին», սակայն քանի դեռ նրա ուժերը բավարարում էի, նա ուշադրություն չէր դարձնում պաշտպանությունում խելահեղ ուժեր ներդնող Պատրիկ Բևերլիի վրա: Լիգայի ամենալավ պաշտպանություն ունեցող թիմերից մեկը` «Յուտան» կարողացավ մի կերպ պաշտպանվել առանց Բլեյք Գրիֆինի խաղացող «Կլիփերսի» դեմ, բայց ավելիին հասնել չկարողացավ: Բարձրահասակ, աթլետիկ և իբր լավ պաշտպանվող «Միլուոկին» «Տորոնտոյի» դեմ պայքարում էր մինչև այն պահը, քանի դեռ աշխատում էր անսպասելիորեն արթանացած հարձակումը:

Եվ նույնիսկ սեփական կիսադաշտում լիգայում ամենալավ պաշտպանվող, լավագույն մարզչով ու լավագույն պաշտպանով թիմը փակեց «Հյուսթոնին» ոչ թե պաշտպանողական դիրքավորման, այլ տեմպը վերահսկելու, մրցակցի վահանի մոտ անդրադարձերը տիրելու և մրցակցին նրա օղակի մոտ պատժելու շնորհիվ: Իսկ Կավային կորցնելուց հետո նրանք «Գոլդեն Սթեյթի» դեմ ոչինչ չկարողացան առաջարկել: Հատկանշական է, որ պարագծի լավագույն պաշտպանը նույնիսկ չմասնակցեց «Հյուսթոնի» դեմ որոշիչ մրցավեճին՝ խեղդված Հարդենը պարտվեց երկկողմանի սխեմային, հոգնածությանը և էլի ինչ-որ բաների։

Պաշտպանությունը տիտղոսներ է հաղթում արտահայտությունը մնաց անցյալում: Այժմ ցանկացած պաշտպանություն ընդամենը լրացում է բասկետբոլի ամենակարևոր գործոնին։ Այն կարևոր ավելացում է, բայց որոշիչ դեր չի խաղում:

Բոլորը սովոր են, որ փլեյ-օֆֆում բասկետբոլը փոխվում է, դառնում է ավելի դանդաղ ու կտրուկ, մրցավարները մատների արանքով են նայում խախտումներին, որոնք արձանագրվում էին կանոնավոր առաջնությունում, բայց այժմ այդ փոփոխությունները միայն մանրադիտակով են երևում: Դրանք ավելի շուտ կապված են նրա հետ, որ պաշտպանողական խաղի վերլուծաբանները հնարավորություն ունեն ազդելու միայն մի քանի գործոնի վրա: Օրինակ՝ «Ռոքեթսը» ստիպված էր իր սիրելի «կետչ-ն-շութ» հեռահար նետումները փոխարինել վարելիս 3-միավորանոցներ կատարելով: Եվ այստեղ ևս բարդությունն այն է, որ ժամանակակից պայմաններում նույնիսկ խաղի խորը հետազոտությունում առավելություն է ստանում հարձակվողական կողմը: Օրենքները, դիպուկահարների համակարգը և հարձակման տարածությունը ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնցում սուպերաստղերը կարող են պարտվել միայն իրենք իրենց: Ինչպես օրինակ Հարդենը, ում ուժերը չբավարարեցին պաշտպանությունում պայքարել ևս երկու «ծանրերի» հետ, իսկ նախկինի պես ֆիզիկապես գերիշխող Լեբրոնը բոլորին տրորեց:

Բասկետբոլային «ին ու յանի» հավասարակշռությունն ակնհայտորեն խախտվել է: Այժմ հաղթում են բացառապես ավելի տաղանադավորները, իսկ կոպտության ու անձնազոհության հետ հաշվի են նստում միայն հավասար աստղային կազմեր ունեցող թիմերի հակամարտությունում: Հնարավոր է` համընդհանուր արադարության մեջ դա վատ չէ, էսթետիկայի առումով հիանալի է, բայց ընդհանուր ինտրիգի վրա դա ամենավատ ազդեցությունն է ունենում:

Ռեդ Աուերբախը միշտ ասել է. «Բասկետբոլը նման է պատերազմի: Սկզբում ստեղծում են հարձակման զենքը, իսկ դրա դեմ պաշտպանությունը որոշակի ուշացումով է առաջանում»:

Հնարավոր է այդպես լինի, բայց փաստ չէ, որ մոտ ապագայում։

Աղբյուրը` sports.ru

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում