Յայա Տուրեն մնում է «Մանչեսթեր Սիթիում» (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է կիսապաշտպան Յայա Տուրեի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

34-ամյա ֆուտբոլիստի ու «քաղաքայինների» միջև ստորգարված համաձայնագիրը գործելու է մինչև 2018 թվականի ամառը:

Տուրեն անգլիական այդ թիմում է հանդես գալիս 2010 թվականից: Այս ընթացքում նա «Մանչեսթեր Սիթիի» հետ 6 տիտղոս է նվաճել, որոնցից երկուսը եղել են Պրեմիեր լիգայի չեմպիոնական կոչումները:

Անգլիայի ավարտված առաջնությունում իուվարցին մասնակցել է 25 հանդիման, որոնցում 5 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում