Պաշտոնական. Կեսսիեն տեղափոխվեց «Միլան» (լուսանկար)

«Ատալանտայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է վերջինիս պաշտոնական կայքը:

«Ռոսոներին» երկու տարով վարձակալել է իուվարցուն, սակայն պարտավորվել են 2019 թվականին գնել ամբողջական տրանսֆերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը կազմելու է 28 միլիոն եվրո:

Իտալիայի ավարտված առաջնությունում Կեսիեն մասնակցել է 30 խաղի, որոնցում դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ «Միլանը» ձեռք էր բերել «Վիլյառեալի» պաշտպան Մատեո Մուսակիոյին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում