Չեմպիոնների լիգա. Բուֆֆոնը` ռեկորդի շեմին

Այսօր Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսը» մրցելու է «Ռեալի» հետ: Թուրինցիների հաղթանակի դեպքում դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կդառնա Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց գավաթակիրը,- հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ներկայիս ռեկորդը պատկանում է «Միլանի» նախկին ավագ Պաոլո Մալդինիին:

Ամենատարեց չեմպիոնները, ովքեր մասնակցել են Չեմպիոնների լիգայի եզրափակչին.

1. Պաոլո Մալդինի. «Միլան» – «Լիվերպուլ» ` 2:1, 23.05.2007 – 38 տարեկան 331 օրական

2. Պյետրո Վերհովոդ. «Յուվենտուս» – «Այաքս» 1:1 (4:2, 11մ.), 22.05.1996 – 37 տարեկան 46 օրական

3. Ալեսանդրո Կուստակուրտա. «Միլան» – «Յուվենտուս»` 0:0 (3:2 11մ), 28.05.2003 – 37 տարեկան 34 օրական

4. Խավյեր Ձանետի. «Ինտեր» – «Բավարիա»` 2:0, 22.05.2010 – 36 տարեկան 285 օրական

5. Մարկո Մատերացի. «Ինտեր» – «Բավարիա» ` 2:0, 22.05.2010 – 36 տարեկան 276 օրական

«Յուվենտուսի» ավագը Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչի մասնակիցների հաշվարկում զբաղեցնում է 5-րդ տեղը: Երբ 2015 թվականի եզրափակչում «Ծեր սինյորան» 1:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային», Բուֆֆոնը 37 տարեկան ու 129 օրական էր: Այսօր` Քարդիֆի եզրափակչի օրը, նա 39 տարեկան ու 126 օրական է:

Եթե հաշվարկի մեջ դարպասապահները չլինեն, Մալդինին նաև առաջատարը կդառնա եզրափակչին մասնակցած ֆուտբոլիստների ցուցակում: Ընդհանուր առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարն է, ով 2011 թվականին ՉԼ-ի եզրափակչում մասնակցել է «Բարսելոնայի» դեմ մրցավեճին ու 1:3 հաշվով պարտություն կրել:

Բուֆֆոնը պարտվելու դեպքում այդ ցանկում երկրորդ տեղը կզբաղեցնի:

Եզրափակչի ամենատարեց մասնակիցները.

1. Էդվին վան դեր Սար. «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» ` 3:1, 28.05.2011 – 40 տարեկան 211 օրական

2. Պաոլո Մալդինի. «Միլան» – «Լիվերպուլ»` 2:1, 23.05.2007 – 38 տարեկան 331 օրական

3. Լոթար Մատեուս. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա» ` 2:1, 26.05.1999 – 38 տարեկան 66 օրական

4. Ռայան Գիգզ. «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» ` 3:1, 28.05.2011 – 37 տարեկան 180 օրական

5. Ջանլուիջի Բուֆֆոն. «Յուվենտուս» – «Բարսլեոնա» ` 1:3, 06.06.2015 – 37 տարեկան 129 օրական։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում