«Ռոլան Գարրոս». Մարեյը հաղթեց Դել Պոտրոյին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Մեծ Սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարում` «Ռոլան Գարրոսում» այսօր տեղի են ունենում 1/16 եզրափակչի վերջին 8 հանդիպումները:

Կենտրոնական մրցավեճում աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը մրցել է Խուան Մարտին դել Պոտրոյի հետ: Արգենտինացին համառ պայքար է մղել առաջին երկու սեթերում, իսկ երրորդում անձնատուր է եղել: Գրանցվել է 7:6 (8), 7:5, 6:0 հաշիվը: 1/8 եզրափակչում բրիտանացին մրցելու է Ջոն Իզներ – Կարեն Խաչանով զույգի հաղթողի հետ:

Համեմատաբար ավելի հեշտ հաղթանակ է տոնել աշխարհի երրորդ թենիսիստ Ստեն Վավրինկան: Շվեյցարացին 7:6 (2), 6:0, 6:2 հաշվով պարտության է մատնել լավ մարզավիճակում գտնվող Ֆաբիո Ֆոնինիին:

Խաղի ընթացքում 32-ամյա թենիսիստն իտալացու 7 մատուցում է շահել, իսկ սեփականները զիջել է 2 անգամ: Վավրինկայի հաջորդ մրցակիցը կդառնա ֆրանսիական` Ռիշար Գասկե – Գաել Մոնֆիս զույգի հաղթողը:

Ավարտված ևս երեք մրցավեճերում հետևյալ արդյուքններն են գրանցվել.

  • Մարին Չիլիչ – Ֆելիսիանո Լոպես` 6:3, 6:1, 6:1
  • Կևին Անդերսոն – Կայլ Էդմունդ` 6:7 (6), 7:6 (4), 5:7, 6:1, 6:4
  • Ֆերնանդո Վերդասկո – Պաբլո Կուևաս` 6:2, 6:1, 6:3
Հետևեք մեզ նաև Telegram-ում