Գրիզմանը զանգահարել է Մոուրինյուին և բացատրել իր որոշումը

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը շարունակելու է ելույթներն իր ներկայիս թիմում:

Ֆրանսիացին նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ CAS-ը մերժել է մադրիդցիների դիմումը և ուժի մեջ թողել տրանսֆերային արգելքը: 26-ամյա ֆուտբոլսիտից բաժանվելու դեպքում, «հնդիկները» նրան փոխարինելու հնարավորություն չեն ունենա:

Գրիզմանն արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «The Independent»-ը գրում է, որ հարձակվողն անձամբ զանգահարել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և բացատրել իր որոշման դրդապատճառները:

Ավելի ուշ AS.com-ին հայտնի է դարձել, որ Գրիզմանը նոր պայմանագիր է կնքելու իսպանական ակումբի հետ: «Ատլետիկոն» ֆրանսիացուն վճարելու է աշխատավարձ, որը գերազանցելու է ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված բոլոր ակումբների առաջարկները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում