Ռոնալդուն՝ 5-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» խաղում (1:4) մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Պորտուգալացի հարձակվողն ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 12-ի, շրջանցեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին և ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու։

Ռոնալդուն 5-րդ անգամ անընդմեջ և ընդհանուր 6-րդ անգամ է դառնում Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության լավագույն ռմբարկու։ Հիշեցնենք, որ պորտուգալացին մրցաշարի ամբողջ պատմության լավագույն ռմբարկուն է՝ 105 գոլ։ Նշենք նաև, որ «Յուվենտուսի» դարպասը խփած երկրորդ գոլը Ռոնալդուի կարիերայում 600-րդն էր։

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության լավագույն ռմբարկուները

  1. Կրիշտիանու Ռոնալդու – «Ռեալ» – 12 գոլ
  2. Լիոնել Մեսսի – «Բարսելոնա» – 11 գոլ
  3. Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա» – 8 գոլ
  4. Էդինսոն Կավանի – «ՊՍԺ» – 8 գոլ
  5. Պյեր Էմերիկ Օբամեյանգ – «Բորուսսիա» Դ. – 7 գոլ

Ռոնալդուն եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակով

Հետևեք մեզ նաև Telegram-ում