Ֆերդինանդը` Ռամոսի սիմուլյացիայի մասին. «Կամաչեի որդուս աչքերի մեջ նայել» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի ու Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս» – «Ռեալ» եզրափակչում (1:4) մադրիդցիների պաշտպան Սերխիո Ռամոսի արարքը: Դրվագներից մեկում Խուան Կուադրադոն ոտքով թեթև հպվել է իսպանացուն, ով ընկել է խոտածածկին և ուժեղ ցավ ձևացրել: 

Այն բանից հետո, երբ գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացրել է կոլումբիացուն, մադրիդցիների ավագը ոտքի է կանգնել և շարունակել խաղը:

«Եթե իմ որդին տեսներ, որ այդպիսի սիմուլյացիայի եմ դիմում, կամաչեի նրա աչքերի մեջ նայել»,- Ֆերդինանդի խոսքն է մեջբերել «Squawka»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում