Եվրոպան ծնկի է եկել «Ռեալի» առջև (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում «Ռեալի» հերթական հաղթանակին:

Մադրիդցիները եզրափակչում 4:1 հաշվով հաղթեցին «Յուվենտուսին» և 12-րդ անգամ դարձան այդ հեղինակավոր մրցաշարի հաղթող: «Արքայական ակումբին» առաջինը հաջողվեց Չեմպիոնների լիգայի նորագույն պատմության ընթացքում (սկսած 1992 թվականից) պաշտպանել տիտղոսը: Զինեդին Զիդանի թիմը հաղթել էր նաև նախորդ խաղարկությունում:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է ամբողջ Եվրոպան ծնկի գալիս «Ռեալի» առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում