Ալվես․ Չէինք հասկանում՝ ինչպես արձագանքել «Ռեալի» գոլերին

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ռեալից» 1։4 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Մենք պաշտպանությունում շատ լավ ենք խաղում, սակայն այս անգամ դա ցույց չտվեցինք։ Երկրորդ խաղակեսը մեզ համար ահավոր ստացվեց։ Չէինք հասկանում՝ ինչպես արձագանքել «Ռեալի» գոլերին։ Մադրիդյան թիմը յուրահատուկ բան չարեց, նրանք պարզապես օգտագործեցին իրենց պահերը։ Երկրորդ կեսում նրանք մեզանից լավ հանդես եկան։ Խնդիրն այն է, որ պետք է պահպանեինք կենտրոնացվածությունը և խաղի տեմպը,- Ալվեսի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում