Բուֆֆոն․ Ունեմ Չեմպիոնների լիգայում հաղթելու ևս մեկ հնարավորություն

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալի» հետ հանդիպումից հետո (1:4) հույս է հայտնել, որ իրեն այդուհանդերձ կհաջողվի հաղթել այս մրցաշարում։

-Ակումբի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ, իսկ դա նշանակում է, որ կա Չեմպիոնների լիգայում հաղթելու ևս մեկ հնարավորություն։ Իհարկե, բարդ կլինի հանդես գալ ավելի լավ, քան այս մրցաշրջանի ընթացքում խաղացինք։ Մենք ունեինք մեծ հաջողության հասնելու հնարավորություն, բայց, ցավոք, չստացվեց,- 39-ամյա դարպասապահի խոսքը փոխանցում է «Sky Sport Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում