Ազարը կոտրել է ոտնաթաթը

Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կոտրել է ոտնաթաթը և կարող է բաց թողնել 6-8 շաբաթ։ Այս մասին հաղորդում է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ չհրապարակելով այլ մանրամասներ։

Այսպիսով, Ազարը բաց կթողնի Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղը (հունիսի 5) և Էստոնիայի հավաքականի հետ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանդիպումը (հունիսի 9)։

Հավելենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլի 5-րդ տուրից հետո Բելգիայի հավաքականը գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով Հունաստանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում