Հայտնի է Սեգունդայից Պրիմերա տեղափոխվող երկրորդ թիմը (տեսանյութ)

Իսպանական Սեգունդայի 41-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ 0:0 հաշվով է ավարտել «Սարագոսայի» հետ հանդիպումը, ինչի շնորհիվ մրացաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովել է երկրորդ տեղը:

Այսպիսով, կատալոնական ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ հանդես կգա Պրիմերայում: Պաբլո Մեչինի թիմը 41 խաղում 64 գոլ է խփել, ինչը նրանց դարձնում է մրցաշարի ամենաարդյունավետ թիմը:

Ավելի վաղ Լա լիգայի ուղեգիր էր նվաճել «Լևանտեն»: Երրորդ ուղեգիրը կորոշվի 3-6-րդ տեղերը զբաղեցրած թիմերի միջև կայանալիք փլեյ-օֆֆի արդյունքում:

Հատկանշական է, որ Սեգունդայից դուրս է մնացել «Մալյորկան», որը 37 տարվա ընթացքում առաջին անգամ է հայտնվելու Սեգունդա Բ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում