Այսօր մեկնարկում է «Norway Chess» գերհզոր մրցաշարը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկում է «Norway Chess» գերհզոր շախմատային մրցաշարը:

Խաղարկությանը մասնակցելու Է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին:

«Norway Chess» մրցաշարը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարով: Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողը իրավունք կստանա ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: Այնուհետև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կընտրի իր մեկնարկային համարը և այդպես շարունակ:

10 շախմատիստից բաղկացած շրջանային մրցաշարում մեկնարկային համարը կարևոր է նրանով, որ 1-5-րդ համարների տակ հանդես եկող շախմատիստները 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա՝ սևերով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում