«Ռոման» կողմնորոշվել է Սալահին փոխարինողի հարցում

«Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի` «Լիվերպուլ» մոտալուտ տրանսֆերի պատճառով հռոմեացիները փոխարինող են փնտրում եգիպտացուն:

«Գայլերին» հարկավոր է մինչև հունիս 30-ը ֆուտբոլիստների վաճառքից 30 միլիոն եվրո ստանալ, որպեսզի համապատասխանեն ֆինանսական ֆեյր-փլեյին: Սպասվում է, որ 24-ամյա խաղացողի համար մերսիսայդցիները 40 միլիոն եվրո կվճարեն:

«Football Italia»-ն տեղեկացնում է, որ «Ռոման» կողմնորոշվել է Սալահին փոխարինողի հարցում և հրավիրելու է «Սասուոլոյի» առաջատար Դոմինիկո Բերարդիին: Այդ գործարքը կարող է հեշտացնել այն հանգամանքը, որ «գայլերի» նոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, դառնալու է «Սասուոլոն» ներկայումս գլխավորող Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն: 22-ամյա իտալացու տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո:

Որպես այլընտրանք դիտարկվում է «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Սեբաստյան Դրյուսիի թեկնածությունը:

Իտալիայի ավարտված առաջնությունում Բերարդին վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը 21 խաղի, դարձել է 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում