Դոնարուման խոստովանել է, որ աերոֆոբիա ունի

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատմել է իր հոբիի մասին, ինչպես նաև խոստովանել է, որ վախենում է ինքնաթիռով թռչելուց:

«Ցանկանում էի թենիսիստ դառնալ: Միգուցե, հաջորդ կյանքում դա ինձ կհաջողվի: Քանի որ ընտանիքս հիմա հեռու է, ազատ ժամանակս անցկացնում եմ վիդեոխաղեր խաղալով, ինչպես նաև տնային առաջադրանքներս կատարելով:

Վախենում եմ ինքնաթիռով թռչելուց: Ընդհանուր առմամբ դա նորմալ է, սակայն նախկինում ավելի քիչ էի վախենում: Հիմա վախը մեծացել է»,- «7 Corriere» ամսագրին տված հարցազրույցում ասել է 18-ամյա իտալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում