Մարեյը շանս չտվեց Խաչանովին, Վավրինկան հաղթեց հանդիսականներիի սիրելիին (տեսանյութ)

Թենիսի Ֆրանսիայի Բաց առաջնությունում տեղի ունեցան 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները:

Աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը մրցել է Ռուսաստանը ներկայացնող հայ Կարեն Խաչանովի հետ և վստահ հաղթանակի հասել: Բրիտանացին շահել է 21-ամյա մարզիկի 5 մատուցում, իսկ սեփականները զիջել է 2 անգամ:

Քառորդ եզրափակչում Մարեյը մրցելու է Կեի Նիսիկորիի հետ, ով 0:6, 6:4, 6:4, 6:0 հաշվով կամային հաղթանակ է տարել Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ:

Հետաքրքիր պայքարում է անցել Ստեն Վավրինկայի ու Փարիզում մեծ աջակցություն ստացած Գաել Մոնֆիսի միջև մրցախաղը: Մեկնարկային երկու սեթերում ֆրանսիացին լուրջ պայքար է մղել աշխարհի երրորդ թենիսիստի հետ, սակայն վերջին պահին պարտվել է, իսկ երրորդ սեթում չի կարողացել նույն խաղամակարդակը պահպանել: Գրանցվել է 7:5, 7:6 (7), 6:2 հաշիվը` հօգուտ Վավրինկայի:

Քառորդ եզրափակչում շվեյցարացու մրցակիցը կլինի Մարին Չիլիչը: Խորվաթի այսօրվա մրցակից Կևին Անդերսոնը 3:6, 0:3 հաշվի ժամանակ հրաժարվել է հետագա պայքարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում