«Լիվերպուլը» մոտ է պաշտպանի համար տրանսֆերային ռեկորդ սահմանելուն

«Լիվերպուլը» հաղթել է «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի համար տրանսֆերային պայքարում և մոտակա օրերին կձևակերպի գործարքը,- գրում է «Mirror»-ը:

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», սակայն հոլանդացին որոշել է միանալ մերսիսայդցիներին: Տրանսֆերը կազմելու է 68-70 միլիոն եվրո, ինչը ռեկորդային թիվ է պաշտպանների համար: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2014 թվականի ամռանը, երբ Դավիդ Լուիսի տեղափոխության համար «Պարի Սեն Ժերմենը» «Չելսիին» 50 միլիոն եվրո է վճարել: Վան Դեյկի շաբաթական աշխատավարձը կազմելու է մոտ 230 հազար եվրո:

193 սմ հասակ ունեցող խաղացողը «սրբերի» կազմում է հանդես գալիս 2015 թվականից: Մինչ այդ նա պաշտպանում էր «Սելթիկի» գույները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում