Բուֆֆոնին փոխարինողը. «Յուվենտուսն» ու «Արսենալը» տրանսֆեր են համաձայնեցրել

«Արսենալն» ընդունել է դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի տեղափոխության շուրջ «Յուվենտուսի» առաջարկը:

Թուրինյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարելու է 14 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն նախատեսված են լինելու որպես հնարավոր պարգևավճարներ,- տեղեկացնում է «Sky Sports Italia»-ն:

Վերջին երկու տարիները լեհ դարպասապահը վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»:

Ավարտված մրցաշրջանում Շչեսնին մասնակցել է 39 խաղի, որոնցում 41 գնդակ է բաց թողել, իսկ 14-ում սեփական դարպասն անառիկ է պահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում