Գվարդիոլա. Ես ու Զիդանն ինչո՞վ ենք նման… սանրվածքներով

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ու «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանի աշխատաոճերում նմանություններ չի տեսնում: 

«Զիդանի հետ մենք նման ենք միայն սանրվածքներով: Նա հիանալի մարզիչ է, իսկ որպես ֆուտբոլիստ, ինձ հետ համեմատած, այլ մակարդակի էր: Զիզուն «Ռեալում» լավ աշխատանք է կատարել, ուրախ եմ նրա համար:

Շնորհավորում եմ «Ռեալին» Չեմպիոնների լիգան հաղթելու կապակցությամբ: Նրանք արժանի էին այդ մրցանակին: Բայց նրանք պետք է աչալուրջ լինեն, որովհետև «Բարսելոնան» միշտ վերադառնում է: «Բարսան» մարզիչ է նշանակել Վալվերդեին, և դա շատ լավ ընտրություն է»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում