Պաշտոնական. Կոլոշինացը` «Արսենալի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Արսենալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Շալկեի» ձախ պաշտպան Սեադ Կոլոշինացի տեղափոխության մասին:

23-ամյա ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Բոսնիացին «զինագործներին» բաժին է հասել անվճար, քանի որ վերջացել է գելզենկիրխենցիների հետ նրա համաձայնագրի ժամկետը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Արսենալի» կազմում պաշտպանը շաբաթական 140 հազար եվրո է վաստակելու:

Կոլոշինացը «Շալկեի» սանն է: Նա գերմանական թիմում էր հանդես գալիս 2012 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում