Ռայոլա. Բալոտելին տեղափոխվելու է «Բորուսսիա»

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսսիայում»: Իտալացու գործակալ Մինո Ռայոլան նկատվել է ռուրյան ակումբի գրասենյակում, որից հետո լրագրողները հարցրել են նրան Բալոտելիի տեղափոխության մասին,- տեղեկացնում է Sport1.de-ն:

«Այո, Բալոտելին խաղալու է Դորտմունդում»,- ասել է գործակալը:

26-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Նիցայում», որտեղ մասնակցած 28 խաղում 17 գոլ է խփել: «Լիվերպուլի» հետ «Սուպեր Մարիոյի» պայմանագրի ժամկետն օրեր անց սպառվելու է, և նա ստանալու է ազատ խաղացողի կարգավիճակ:

«Բորուսսիան» իտալացուն դիտարկում է որպես Պյեր-Էմերիկ Օբամեյանգին փոխարինողի, ում տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, վաճառվելու է «Պարի Սեն Ժերմենին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում