«Norwey Chess». Արոնյանը չկարողացավ հաղթել Կարուանային (կատարված քայլեր)

Նորվեգիայում մեկնարկել Ստավանգերի գերխոշոր մրցաշարը` «Norwey Chess»-ը:

Մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և ոչ- ոքի արդյունք գրանցել: Գրեթե ամբողջ պարտիայի ընթացքում հայ գրոսմայստերը թեթև առավելություն է ունեցել, սակայն չի կարողացել մրցակցի արքային սպառնալու լավագույն միջոցը գտնել:

Մյուս բոլոր պարտիաներում միայն մեկ հաղթանակ է գրանցվել՝ Հիկարու Նակամուրան պարտության է մատնել Անիշ Գիրիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում