«Ռոլան Գարրոս». Նադալը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում` «Ռոլան Գարրոսում» տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչը պետք է երեկ մեկնարկեր, սակայն անձրևի պատճառով այսօր է սկսվել:

Մեկնարկային խաղում Ռաֆայել Նադալը մրցել է Պաբլո Կարենո Բուստայի հետ: Առաջին սեթում իսպանացին իր հայրենակցին պարտության է մատնել 6:2 հաշվով, իսկ երկրորդում, 2:0 հաշվի ժամանակ, Կարենո Բուստան վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից։ Այսպիսով, Նադալը դարձավ կիսաեզրափակչի առաջին մասնակիցը:

Եզրափակչի ուղեգրի համար «գրունտի արքան» մրցելու է Նովակ Ջոկովիչ – Դոմինիկ Թիմ զույգի հաղթողի հետ, որոնց միջև խաղը դեռ ընթանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում