Սպալետին Չինաստանում պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ (լուսանկար)

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ժամանել է Չինաստան, որտեղ պայմանագիր է ստորագրելու «Ինտերի» հետ։

Ինչպես հայտնի է, միլանյան ակումբի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է չինական «Suning Commerce Group» կոնսորցիումին: 58-ամյա մասնագետի հետ կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու երկու տարով՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ:

Իտալացու գլխավորությամբ հռոմեացիներն Իտալիայի նախորդ առաջնությունն ավարտել են երկրորդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում