«Ռոլան Գարրոս». Տիմը վստահորեն հաղթեց Ջոկովիչին

«Մեծ Սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարում` «Ռոլան Գարրոսում» կայացավ քառորդ եզրափակչի երկրորդ հանդիպումը:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մրցում էր Դոմինիկ Տիմի հետ և ծանր պարտություն կրեց:

Առաջին սեթում սերբը հաշվի մեջ առաջ էր 4:2 հաշվով, սակայն ավստրիացուն թույլ տվեց հավասարացնել այն, ապա թայ-բրեյքում հաղթել: Հաջորդ երկու սեթերում 23-ամյա թենիսիստի առավելությունն ահռելի էրն և Նովակը ոչ մի շանս չուներ: Ընդհանուր հաշիվն է 7:6 (5), 6:3, 6:0` հօգուտ Տիմի:

Կիսաեզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը կմրցի Ռաֆայել Նադալի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում