«Ռեալը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» խոշոր առաջարկը

«Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկ է ստացել հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ, սակայն պատասխանել է մերժամբ:

«The Guardian»-ին հայտնի է դարձել, որ «կարմիր սատանաները» պատրաստ են եղել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 60 միլիոն եվրո վճարել: «Արքայական ակումբն» իսպանացուն 90 միլիոն եվրո է գնահատում:

Ավելի վաղ Մորատան հայտարարել էր, որ մտադիր չէ լքել «Ռեալը»: «Մանչեսթեր Յունայթեդն» իսպանացուն դարձրել է իր տրանսֆերային գլխավոր նպատակը:

Լա լիգայի ավարտված խաղարկությունում Մորատան մասնակցել է 26 խաղի, 15 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում