«Ռոլան Գարրոս»․Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները (տեսանյութ)

Ավարտվեցին Ֆրանսիայի Բաց առաջնության՝ «Ռոլան Գարրոսի» 1/4 եզրափակչի հանդիպումները։

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյն այս փուլում առավելության հասավ ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ։ 2 ժամ, 39 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 2:6, 6:1, 7:6 (7:0), 6:1 հաշվով։ Բրիտանացի թենիսիստի ակտիվում գրանցվեց 7 բրեյք-փոյնթ՝ 12 հնարավորից, 5 պարտված գեյմ՝ սեփական մատուցման ժամանակ։ Եզրափակչի ուղեգրի համար Մարեյը պայքարելու է Ստեն Վավրինկայի հետ, ով առավել տպավորիչ հաղթանակ է տոնել։

Շվեյցարացին 6:3, 6:3, 6:1 հաշվով հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին։ ATP վարկանիշային աղյուսակի երրորդ համարի ակտիվում գրանցվել է 3 էյս, 2 կրկնակի սխալ, 25 «վիններս»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղում մրցելու են ավստրիացի Դոմինիկ Տիմն ու մրցաշարի գլխավոր ֆավորիտ Ռաֆայել Նադալը։

Տեսանյութերը հասանելի են Youtube-ում դիտման համար

Հետևեք մեզ նաև Telegram-ում