Վենգեր․ Գործընկերներիս հետ օրը 24 ժամ աշխատում եմ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը շատ ակտիվ է աշխատելու։

-Այս պահից սկսած աշխատելու ենք ամեն օր, որպեսզի «Արսենալն» ավելի ուժեղ դարձնենք։ Աշխատանքը գուցե աննկատ մնա․ կողմնակի աչքերն այն չեն նկատի, բայց դա ժամանակակից ֆուտբոլի պահանջներից է։

Երբեք չի կարելի առանց հեռախոսի մնալ, չի կարելի է անգամ քնել առանց հեռախոսի, քանի որ ցանկացած պահի կարող է գործարք կայանալ։ Գործընկերներիս հետ օրը 24 ժամ աշխատում եմ,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում