«Norwey Chess». Նակամուրա – Արոնյան պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Ստավանգերում տեղի է ունեցել «Norwey Chess» գերխոշոր մրցաշարի երկրորդ տուրը:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է մինչ այդ մրցաշարում միակ հաղթանակը տոնած և մրցաշարային աղյուսակը գլխավորող Հիկարու Նակամուրայի հետ: Հայ գրոսմայստերը գրեթե ամբողջ մրցախաղի ընթացքում ավելի նախընտրելի դիրք է ունեցել, որը խաղավերջում վերածվել է մեկ զինվորի առավելության: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստին հաջողվել է հիանալի պաշտպանվել և ոչ-ոքի կորզել:

Երկրորդ տուրում նույնպես միայն մեկ հաղթանակ է գրանցվել․ Վլադիմիր Կրամնիկը սևերով պարտության է մատնել Վիշվանաթան Անանդին:

Երկրորդ տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարներն են Կրամնիկն ու Նակամուրան: Արոնյանը 1 միավորով կիսում է 3-8-րդ տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում