ԵԱ․ Հայտնի է բասկետբոլի տղամարդկանց Մ-18 հավաքականի կազմը

Հուլիսի 4-9-ը, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղի կունենա բասկետբոլի մինչև 18 տարեկան տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշ Դավթյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը ՝

1. Իսկենդերյան Ալեքս– Լոս Անջելես, ԱՄՆ
2. Հովհաննիսյան Գեորգի – Մոսկվա, Ռուսաստան
3. Դավիդյան Զաքար – Միլֆորդ, ԱՄՆ
4. Զոհրաբյան Անդրե – Լոս Անջելես, ԱՄՆ
5. Պեչենջյան Արտյոմ – Դոնի Ռոստով, Ռուսաստան
6. Հարությունյան Վլադիմիր- Երևան, Հայաստան
7. Արսլանյան Շանթ – Լոս Անջելես, ԱՄՆ
8. Պոդկոլզին Գեորգի – Մոսկվա, Ռուսաստան
9. Դանիելյան Ավո– Լոս Անջելես, ԱՄՆ
10. Դանիելյան Արման – Երևան, Հայաստան
11. Միքայելյան Դավիթ –Երևան, Հայաստան
12. Մկրտչյան Արամ – Երևան, Հայաստան
13. Շախնազարով Գեորգի – Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Հիշեցնենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 18 տարեկանների տղամարդկանց առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Կոսովոն, Նորվեգիան և Կիպրոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում