Ֆունտային ռեկորդ. Էդերսոնը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» (լուսանկար)
08/06/2017 13:58
Նմանատիպ
«Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ: Պայմանագրի պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, չեն հրապարակվում:
23-ամյա խաղացողի տրանսֆերը կազմել է 34,5 միլիոն ֆունտ (40 միլիոն եվրո): Ֆունտով վճարված գումարների հաշվարկում այս գործարքը դարպասապահների համար ռեկորդային է: 2001 թվականին «Յուվենտուսը» Ջանլուիջի Բուֆֆոնի համար «Պարմային» 33 միլիոն ֆունտ էր վճարել, որը հավասար էր 53 միլիոն եվրոյի:
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում բրազիլացին մասնակցել է 27 խաղի, որոնցից 18-ում սեփական դարպասն անառիկ է պահել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում