Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ «Forbes» ամսագրի հաշվարկով դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

Պորտուգալացին մեկ տարվա ընթացքում վաստակել է 93 միլիոն դոլար։ 58 միլիոնը կազմել են աշխատավարձն ու պարգևավճարները, մյուս 35 միլիոնը՝ գովազդային գործարքները։

Երկրորդ տեղում է «Կլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Ամերիկացու եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել է 86,2 միլիոն դոլար: Եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին՝ 80 միլիոն դոլար:

«Forbes»-ի հաշվարկով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 93 միլիոն դոլար
2. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 86,2
3. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 80
4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 64
5. Կևին Դյուրանտ (բասկետբոլ) – 60,6
6. Ռորի Մակիլրոյ (գոլֆ) – 50
6. Էնդրյու Լակ (ամերիկյան ֆոտբոլ) – 50
8. Ստեֆեն Կարի (բասկետբոլ) – 47,3
9. Ջեյմս Հարդեն (բասկետբոլ) – 46,6
10. Լյուիս Հեմիլթոն (ֆորմուլա 1) – 46

Հետևեք մեզ նաև Telegram-ում