Մորատա․ Խելագար կլինեի, եթե հեռանայի «Ռեալից»

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան հերթական անգամ հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան ակումբում։ Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, 24-ամյա իսպանացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Միլանը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

-Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում ակումբում կարևոր դերակատարություն ունենալ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Աշխարհի առաջնությունը սարերի հետևում չէ։ Ցանկանում եմ պայքարել «Ռեալում» իմ տեղի համար։ Խելագար կլինեի, եթե հեռանայի «Ռեալից»։

«Միլա՞նը»։ Չեմ պատեկարցնում Իտալիա վերադարձս՝ չնայած այնտեղ փորձ եմ ձեռք բերել։ Իտալիայում իմ միակ ակումբը «Յուվենտուսն» է,- Մորատայի խոսքը փոխանցում է «Daily Mail»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում