Վավրինկա․ Հույս ունեմ՝ Նովակը հնարավորինս շուտ կվերադառնա նախկին մակարդակին

Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան իր աջակցությունն է հայտնել Նովակ Ջոկովիչին, ով արդեն մեկ տարի է՝ չի կարողանում հաջողությունների հասնել։ Սերբ թենիսիստը «Ռոլան Գարրոսի» քառորդ եզրափակչում պարտվել է Դոմինիկ Տիմին, ինչի արդյունքում ATP նոր վարկանիշային աղյուսակում զիջելու է երկրորդ հորիզոնականը։

-Ոչ ոք չէր սպասում, որ Նովակը երրորդ սեթում 0։6 հաշվով կզիջի Դոմինիկին։ Ես միայն առաջին սեթն եմ դիտել, և Նովակը հնարավորություններ ուներ։ Հիմա նա իր խաղն է փնտրում։ Նա լավագույն մարզավիճակում չէ, սակայն համոզված եմ՝ Նոլեն կվերադառնա նախկին մակարդակին։ Հույս ունեմ՝ դա հնարավորինս շուտ տեղի կունենա։ Նա մեծագույն չեմպիոն է,- Վավրինկայի խոսքը փոխանցում է «Tennis World USA»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում