ՈւԵՖԱ․ Ակումբային և ազգային ասոցիացիաների նոր վարկանիշային աղյուսակները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային և ազգային ասոցիացիաների նոր վարկանիշային աղյուսակները։ «Ռեալը» չորրորդ անգամ անընդմեջ մրցաշրջանն ավարտում է առաջին հորիզոնականում, իսկ Իսպանիան շարունակում է գլխավորել ազգային ասոցիացիաների աղյուսակը։

2013-14թթ․ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո «Ռեալը» Եվրոպայի ուժեղագույն ակումբների աղյուսակում շրջանցեց «Բարսելոնային»։ Այն ժամանակ մադրիդյան ակումբի վարկանիշային միավորը 161,542 էր, իսկ հիմա ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 176,9992, ինչը 2,100 միավորով ավելի է երկրորդ տեղում գտնվող «Բավարիայի» ցուցանիշից։ Եռյակը եզրափակում է «Բարսելոնան», իսկ չորրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է։

«Չելսին», որ 2016-17թթ․ մրցաշրջանում հանդես չեկավ եվրագավաթներում, 5-րդ հորիզոնականից նահանջել է 10-րդ տեղ։ Թոփ-10-ի միակ նորեկը «Սևիլյան» է, որը 6 տեղով առաջընթաց է գրանցել և այժմ 8-րդն է։ Եվրոպա լիգայում հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» թույլ է տվեց 20-րդ տեղից բարձրանալ 15-րդ հորիզոնական։ Զգալի առաջընթաց են գրանցել նաև «Մոնակոն»՝ 29-րդ տեղ (+29), «Բեշիկթաշը» 43-րդ տեղ (+19), «Ռոստովը»՝ 87-րդ տեղ (+59)։ Նախքան 2016-17թթ․ մրցաշրջանը «Լեսթերն» այս ցանկում չկար, քանի որ չէր մասնակցում եվրագավաթներին, իսկ հիմա զբաղեցնում է 56-րդ տեղը։

ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակ, թոփ-10

  1. «Ռեալ Մադրիդ» – 176.999 վարկանիշային միավոր
  2. «Բավարիա» – 154.899
  3. «Բարսելոնա» – 151.999
  4. «Ատլետիկո» – 142.999
  5. «Յուվենտուս» – 140.666
  6. «Պարի Սեն Ժերմեն» – 126.333
  7. «Բորուսսիա Դորտմունդ» – 124.899
  8. «Սևիլյա» – 112.999
  9. «Բենֆիկա» – 111.866
  10. «Չելսի» – 106.192

Ամբողջական աղյուսակը ներկայացված է այստեղ։

Ինչ վերաբերվում է ազգային ասոցիացիաների վարկանիշային աղյուսակին, Իսպանիան 2012-13թթ․ մրցաշրջանից շրջանցել է Անգլիային, որն այժմ երրորդ տեղում է, իսկ երկրորդը Գերմանիան է։

ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների վարկանիշային աղյուսակ, թոփ-10

  1. Իսպանիա
  2. Գերմանիա
  3. Անգլիա
  4. Իտալիա
  5. Ֆրանսիա
  6. Ռուսաստան
  7. Պորտուգալիա
  8. Ուկրաինա
  9. Բելգիա
  10. Թուրքիա

Ազգային ասոցիացիների վարկանիշային աղյուսակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հայաստանը 45-րդ տեղում է։

ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն, վարկանիշային աղյուսակի առաջին 4 ասոցիացիաները Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կունենան երաշխավորված 4 տեղ։ Հինգերորդ և վեցերորդ տեղերը զբաղեցրած ասոցացիաները կստանան խմբային փուլի 2 ուղեգիր և որակավորման փուլի մեկ ուղեգիր (ներքին առաջնության բրոնզե մեդալակրի համար)։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում