«Norway Chess»․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցան «Norway Chess» մրցաշարի երրորդ տուրի պարտիաները:

Այս տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Անիշ Գիրին: Ամբողջ պարտիայի ընթացքում խաղատախտակին պահպանվեց հավասարության նշան, և 53-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի:

Տուրի մյուս պարտիաներում ևս հաղթող չեղավ, ոչ-ոքիներ գրանցվեցին Կարլսեն – Նակամուրա, Կրամնիկ – Սո, Վաշիե-Լագրավ – Կարուանա և Կարյակին – Անանդ դիմակայություններում:

Այժմ առաջին հորիզոնականը կիսում են 2-ական միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը և Հիկարու Նակամուրան: 6 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան, 1.5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ մեկական միավոր վաստակած Անիշ Գիրին և Վիշվանաթան Անանդը եզրափակում են աղյուսակը: 

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ չորրորդ տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝

  • Արոնյան – Կարլսեն
  • Կարուանա – Կրամնիկ
  • Սո – Կարյակին
  • Նակամուրա – Վաշիե-Լագրավ
  • Գիրի – Անանդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում